Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 13-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վիլնյուսի փողոցում տեղի է ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 107 շենքի հետնամասում «NISSAN NOTE» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հարվածել արտաքին լուսավորության սյանը, հարակից ժայռին եւ գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները ճանապարհի երթեւեկելի գոտուց հեռացրել են թափված քարերը (մոտ 60 եւ 30 կգ), սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան, հոսանքազրկել, կատարել թափված վառելիքաքսուկային նյութերի լվացման աշխատանքներ:

Վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: