Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սամվել Ալեքսանյանը համաձայնվել է ապամոնտաժել Օպերայի տարածքում գտնվող իր սրճարանը: Ալեքսանյանը նույնիսկ խոստացել է ներդրումներ անել և բարեկարգել տարածքը:
Վ. Մնացականյանը հայտնեց, որ արդեն ապամոնտաժվել է Ալեքսանյանին պատկանող սրճարանը, տարածքից հեռացվել են տնակները: