«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունում մի հարցի շուրջ երկու թեւի են բաժանվել՝ հայտնի աղմկահարույց միջադեպից հետո հրավիրե՞լ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին խմբակցությունում «հաշվետվություն» ներկայացնելու, թե՞ ոչ։

Եթե մեծամասնությունը ուզում է բացատրություններ լսել, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել, եւ արդյոք Սանասարյանն անձամբ մասնակցե՞լ է «Զորաշենի» հովանավորչությանը եւ մրցակից ընկերությունից բիզնես խլելուն, ապա ակտիվ փոքրամասնությունը, ի դեմս ՊՎԾ պետի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանի, որն այժմ պատգամավոր է, համաձայն չէ, եւ հակադարձում են, թե դրանով կնսեմացնեն կառույցի դերակատարումը։


Եթե ցույց տան, որ կասկածում են վարչապետի ենթակայության տակ գործող կառույցի ղեկավարին, դա կնշանակի, որ այլեւս որեւէ մեկը չի հավատա այդ կառույցին։ Թե որ կողմը կհաղթի այս պայքարում, դեռեւս հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում