«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակիցներին նոր փորձություն է սպասվում։ Ամենայն հավանականությամբ, եկող ամսվանից բոլոր ուշացողների կամ աշխատանքից շուտ հեռացողների աշխատավարձից պահումներ կարվեն։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը զգուշացրել է, որ կարող են ուշանալ ընդամենը 15 րոպե, ամենաուշը առավոտյան 9։15-ին պետք է աշխատավայրում լինեն եւ հեռանան երեկոյան 6-ից հետո, եթե ոչ, պետք է զեկուցագրեր գրեն՝ հիմնավորելով պատճառները, հակառակ դեպքում պահումներ կարվեն։ Թե ինչ չափով, դեռ չեն որոշել։

Ինչպես հայտնի է, աշխատակազմը մուտք է գործում հատուկ քարտերով, եւ ֆիքսվում է դուրս գալու եւ մտնելու ժամը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: