Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Արագածոտնի մարզպետարանի դիմաց՝ Վ. Պետրոսյան-Ղափլանցյան փողոցների հատման վայրում, բակային հատվածում, Mercedes մակնիշի 34 ՏC 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan X Trail մակնիշի 35 CO 753 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: