Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 14-ին, ժամը 04:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Golden Second» հյուրանոցի մոտակայքում գտնվող ավտոտնակում, այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նազարբեկյան թաղամասի թիվ 18/3 հասցեում գտնվող «Վլադիմիր Բազայան» ԱՁ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում (մոտ 70 քմ տարածք):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:59-ին:

Ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը (մոտ 70 քմ), «Grand Cheroki» մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի մոտ գտնվող գործիքներն ամբողջությամբ այրվել են: