Այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ուսանողների չորրորդ լուծարք վերահանձնելու թույլտվությանը, ասել է. «Ես ամեն անգամ ասել եմ, որ ըստ էության, վիճակն անթույլատրելի է: Դուք պատկերացնում եք՝ ինչ վիճակ է. այսինքն՝ ուսանողը երեք անգամ հանձնում է նույն քննությունը, չի ստանում... սովորական երկրներում նման շատ փորձեր էլ չկան»: