Ինքնակամ, ապօրինի կառույցների համար փոխհատուցում չի տրամադրվելու: Այս մասին ասյօր՝ մարտի 15-ին, ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

«Օրենքը չի ենթադրում, որ ինքնակամ կառույցները պետք է փոխհատուցվեն: Ինչի՞ պիտի փոխհատուցենք։ Մարդիկ դրա համար են հարկ վճարո՞ւմ, որ փոխհատուցենք անօրինական կառույցների համար»,–հավելեց նա։