Այսօր՝ մարտի 15-ին, դաժանսպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր:
Տավուշի մարզիչ քննիչները տաք հետքերով սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Քննիչի որոշմամբ կասկածյալ Ս. Սիմոնյանը ձերբակալվել է:

Կայքի հաղորդմամբ, ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող կացինը: