Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 04:28-ին «911» ծառայությանն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 01:55-ի սահամաներում Տավուշի մարզի Ներքին Ծաղակվան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքեան դուրս բերելու եւ ավտոքարշակին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Ներքին Ծաղակվան գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ. Զ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտի մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղեւորներ Գ. Հ.-ը (ծնված 1991 թ.,) եւ Ս. Թ.-ը (ծնված 1986 թ.) տեղափոխվել են Իջեւանի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ մոտոցրել ավտոքարշակին: