Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ անակնկալ, առանց ազդարման ու նախապատրաստման մեկնում է մարզերից մեկի գյուղերից մեկը։ Նպատակը, ըստ Փաշինյանի, մարդկանց հոգսերի, մտահոգությունների հետ ծանոթանալն է։

Փաշինյանն ասաց, որ որոշել է կոնկրետ գյուղը, բայց չի հայտնում դրա անունը, որ ավելորդ աժիոտաժ չսկսվի։ Նրա խոսքով՝ եթե այս փորձը հաջողվի, սա պարբերական բնույթ կստանա, կայցելի տարբեր գյուղեր:


«Հույս ունեմ, որ այս փորձից մեր եզրակացությունը կլինի այն, որ սա շատ լավ պրակտիկա: է Անձնական շփումը մարդկանց հետ շատ կարեւոր է, շատ կարեւոր է չկորցնել կապը մարդկանց հետ: Պետք է պահել կենդանի շփումը մարդկանց հետ՝ զարկերակը չկորցնելու համար»,-ասաց նա: