ԱԻՆ փրկարար ծառայությունում այսօր՝ մարտի 16-ին, ժամը 10։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղով անցնող ջրանցքում դի կա եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարները նշված ջրանցքից դուրս են բերել 75-ամյա Միշկո Այվազյանի դին։


Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Այվազյանը այս տարվա մարտի 14-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից եւ նա տառապել է հիշողության կորստով։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մասիսի փրկարարները հատուկ ճոպանների միջոցով են կարողացել դուրս բերել դին։