Երեւանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում, Ավանի կամրջի վրա, շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են:

Բախվել են Hyundai մակնիշի 35 TV 434 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 PD 515 համարանիշի, Lexus GX 470 մակնիշի 35 GR 161 համարանիշի, BMW մակնիշի 88 TՖ 887 համարանիշի, 4555 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը, Kia Sorento մակնիշի 77 AV 757 համարանիշի, մարդատար Hyiundai մակնիշի 1237 Տ համարանիշի, Alteza մակնիշի 35 RD 503 համարանիշի, Opel մակնիշի 36 MV 001 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:


Վթարի հետեւանքով սարսափելի խցանում է առաջացել Գայի պողոտայում եւ Մյասնիկյան պողոտայում, որը սկիզբ է առնում Նոր Նորքի 4-րդ եւ 3-րդ զանգվածների խաչմերուկից եւ ձգվում մինչեւ Մյասնիկյան պողոտա:

Երթեւեկությունն, ըստ էության, կաթվածահար վիճակում է: Խցանված է նաեւ Մյասնիկյան պողոտայից դեպի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող հատվածը:

Խոշոր վթարի հետեւանքով Ավան եւ Նոր նորք վարչական շրջանները մոտ 2 ժամ կտրված են մնացել մայրաքաղաքի կենտրոնից։

Հ ոստիկանությունից տեղեկացրին, որ վթարից հետո երկու մարդ բուժօգնության է դիմել: Ճանապարհային ոստիկանության խմբերը տեղում աշխատանքներ են իրականացնում երթեւեկությունը կարգավորելու ուղղությամբ: