Հնագետները Եգիպտոսում իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերել են մի մումիա որը ունեցել է այլմոլորակայինի դեմք։ Այս մասին հայտնում է Newsinstact պարբերականը։ Մումիան եղել է 2300 տարեկան։ Մասնագետները դեռեւս զերծ են մնում վերջնական գնահատականներից։ Նրանք հայտարարել են, որ միայն լաբորատոր հետազոտությունների ավարտից եւ արդյունքներ ունենալուց հետո կանեն հայտարարություն, թե մումիաները մարդկային են, թե պատկանում են այլմոլորակային արարածների։ Հայտնի է, որ պեղածոները թվով բավական շատ են եւ բոլոր մումիաների մոտ գանգը բավական ձգված տեսք ունի։