Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև նախկին իշխանության օրոք հողատարածքների սեփականաշնորհման թեմային. «Երբ անցյալ տարի ամռանն այցելեցի Մեղրու անցակետ, արձանագրեցի, որ հողատարածք չունի, ինչը տարօրինակ էր: Ի՞նչ պարզվեց, պարզվեց, որ մի շարք ձեզ հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շուրջ եղած հողերը սեփականաշնորհել են՝ այն էլ ծիծաղելի գներով: Առաջին բանը, որ արեցինք, լուր ուղարկեցինք, ասացինք՝ չի կարելի, եկեք կամավոր վերադարձրեք հողերը պետությանը. նրանք մերժեցին:

Ասացինք՝ մանրամասն կծանոթանանք գործարքների հետ ու հիմա քրգործ է հարուցված: Գործընթացը շարունակական է լինելու: Նախկին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված հող, գույքի հետ կապված, ներկայանալ իրավապահներին, տալ բացատրոություն ու վերադարձնել պետությանը»,- ասաց վարչապետը: