«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Մոնթե Մելքոնյան պողոտայում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի նախագիծն ու դրա տեխնիկատնտեսական ցուցանիշները:Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Վերածնունդ» երիտասարդական ավանը մոտավոր այսպիսի տեսք կունենանք ընդամենը երեք տարի անց:

Կցանկանայի հրապարակել մի քանի տեխնիկատնտեսական ցուցանիշներ ևս.Հասցեն՝ ք. Երևան, Մոնթե Մելքոնյան 44Հողամասի ընդհանուր մակերեսը՝ 6,7 հաԿառուցապատող՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունՆախագծող ճարտարապետներ՝ Վահագն Վերմիշյան, Դավիթ ՄիրզոյանԿապալառու շինարարական կազմակերպություններ՝ Կապավոր ՍՊԸ, ԷյԴիԷյ Թեք ՍՊԸ,Մետրոշինվերանորոգում ՓԲԸՄասնաշենքերի քանակը՝ 8, հարկանությունը՝ 18-32 հարկԲնակարանների քանակը՝ 1100Ավտոկայանատեղերի քանակը՝ 880Կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 227 500 քմ.Հասարակական նշանակության տարածքների ընդհանուր մակերեսը՝ 13 500 քմ.Կանաչապատ գոտիների ընդհանուր մակերեսը՝ 25 000 քմ.Բնակարանների 1քմ. արժեքը՝ 276000-296000 ՀՀ դրամ՝ կախված նրքին հարդարումիցԿառուցվող շենքերի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2021 թ.նոյեմբերԱվանի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2022 թ. մայիսԾրագրի ընդհանուր արժեքը՝ 54 միլիարդ ՀՀ դրամԱվանում կառուցվելու է մանկապարտեզ (մինչև 220 երեխայի համար), մարզահամալիր (150 մարդ/ժամ), առևտրի և սպասարկման կենտրոն, կինոթատրոն:Առաջին անգամ բազմաբնակարան շենքերում ներդրվելու է կոյուղաջրերի և թափոնների մաքրման տեղային կայան:

Շենքերի տանիքները կահավորվելու են արևային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության և վերելակների էլեկտրասնուցման համար:Համալիրի մաս կազմող 32 հարկանի «Վերածնունդ» բազմաֆունկցիոնալ բնակելի և բիզնես կենտրոնը կլինի այս պահին Երևանի ամենաբարձրահարկ շենքը:Շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ Հայաստան բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին՝ 10.8% տարեկան տոկոսադրույքով, 10-20% կանխավճարով և 30 տարի մարման ժամկետով:«Վերածնունդ» բիզնես համալիրի ֆինանսավորումն իրականացվելու է Արարատբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի սեփական միջոցների հաշվին:Վարկային պորթվելի ընդհանուր չափը կազմում է 28 միլիարդ ՀՀ դրամ»: