Ոստիկանության Երեւան քաղաքի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 20-ին, տվյալ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Երեւան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Լ.-ի նկատմամբ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս կասկածվում է Երեւանի դպրոցներից մեկի 8ա դասարանի աշակերտուհի՝ 15-ամյա Աննա Հ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հակոբ Լ.-ն Աննա Հ.-ի նկատմամբ այդ գործողությունները կատարել է իր բնակարանում։