Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում իբր քաղաքացին կայացել է, հիմա որպես պետական տոն, քաղաքացու օր են նշելու: Եթե Հայաստանի քաղաքացին կայացել է, ո՞ւմ են ամեն օր ճնշում աշխատավայրում, շուկայում, ԱԳԼՃԿ-ն երում, տարատեսակ հարաբերություններում: Տոներ սահմանելուց առաջ Հայաստանում պետք է միջավայր փոխել, մարդկանց բարեկեցությանն ուղղված իրական քայլեր անել: Նոր իշխանավորներն ինչքան հեշտ յուրացրին հների կեղծ, էժան հնարքները: Չէի ցանկանա, որ նրանք հների օրն ընկնեն, ուշունցների տակ հայտնվեն»: