Այսօր անցակցվող շաբաթօրյակի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, թե Քաղաքացու օրը ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը, վարչապետն ասաց. «Դե իրենք, ինչպես միշտ, թող գնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են։ Կարծում եմ իրենց հին ռեստորաններում տեղ կա, որ բոլորով տեղավորվեն»:
Դիտարկմանը՝ թե ապրիլի վերջին շաբաթը քաղաքացու օր սահմանելը քննադատությունների տեղիք է տվել, Փաշինյանն ասաց. «Ո՞վ է ասում, որ ճիշտ չէ: Այդ օրը կտեսնենք՝ մարդիկ տոնում են, թե՞ չեն տոնում»։

Հիշեցնենք, Կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց ապրիլի վերջին կիրակի օրը նշել որպես

Քաղաքացու օր, ինչը, հատկապես ՀՀԿ-ական գործիչների կողմից, քննադատության արժանացավ։