Սյունիքի մարզում, մարտի 25-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Կապանի բնակիչ 32-ամյա Արա Հ.-ն իր վարած Toyota Vitz մակնիշի 32 NN 444 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատնեշին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւոր 31-ամյա Վահագն Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բշժկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արա Հ.-ն աշխատում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում որպես օպորատոր, իսկ Վահագն Դ.-ն «Աստղաբերդ» հիդրոկայանի տնօրեն։