ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Ալիևի հետ սպասվող հանդիպման մասին: «Հանդիպման մասին դեռ Թեհրանում եմ հայտարարել, որ նախնական պայմանավորվածություն կա ու մենք համաձայնությունը տվել ենք, ուղղակի քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել տեղի ու ժամի մասին, վերջնական հաստատում չեմ կարող անել: Եթե հաստատվի, հանդիպումը տեղի կունենա այս շաբաթվա մեջ: Կարծում եմ՝ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք ա չունենան, պետք ա լինի մտքերի փոխանակում տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում: Այն, ինչ հայտարարել եմ Սեփանանակերտում, այն օրակարգն է, որով գնում ենք բանակցությունների»,- արձագանքեց ՀՀ վարչապետը:

Ավելի ուշ նա ԱԺ-ում հայտարարեց, որ մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, տեղի կունենա իր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ: