Մարտի 27-ին Ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 18 շենքի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Շահվերդյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 232 համարանիշի, 34-ամյա Սուրեն Փահլևանյանի վարած Toyota մակնիշի 36 AF 737 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր Երևանի բնակիչ 30-ամյա Սոնա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Կ․ Շահվերդյանը, ով Mercedes-ով բախվել է Ս․ Փահլևանյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Toyota-ին։

Գ․ Շամշյանը հայտնում է, որ Ս․ Փահլևանյանը հեռուստասերիալներում հանդես եկող դերասան է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: