SHAMSHYAN. com-ը գրում է. «Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 18 շենքի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Շահվերդյանի վարած Mercedes մակնիշի 35 TV 232 համարանիշի, 34-ամյա Սուրեն Փահլևանյանի վարած Toyota մակինիշի 36 AF 737 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով Mercedes-ի ուղևոր Երևանի բնակիչ 30-ամյա Սոնա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Կ․ Շահվերդյանը, ով Mercedes-ով բախվել է Ս․ Փահլևանյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Toyota-ին։ Գ․ Շամշյանը հայտնում է, որ Ս․ Փահլևանյանը հեռուստասերիալներում հանդես եկող դերասան է»։