ԱԺ ամբիոնից` անդրադառնալով Հայաստանում լայն տարածքում ստացած սպառողական վարկերի խնդրին, վարչապետը հայտարարել էր, որ իրենց տան ապրանքը վարկով է գնել:

Վարչապետի անկեղծությամբ վարակված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր սպառողական փորձից մի դրվագ պատմեց`
«Այդ նույն տրամաբանությամբ ես այն օրը գնացի, որ հեռուստացույց վերցնեմ, այն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշիվներին»,- նշել էր ԱԺ նախագահը:

Այս հայտարաությունների վերաբերյալ Yelaket.am\Ելակետ լրատվականի հետ զրույցում,իր տեսակետով կիսվեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

-Դա աշխարհում ընդունված ապրելակերպ է և նույնիսկ քաղաքական առաջին դեմքերը ապրում են իրենց աշխատավարձով:

Իրենք պետք է շարունակեն այդպես ապրել:

Բաց հասարակության մեջ ամեն բան պետք է լինի բաց, բացի պետական գաղտնիքիներից,- նշեց քաղաքագետը