Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը. նախագծին կողմ քվեարկեց 111 պատգամավոր:

Հիշեցնենք, որ այս օրինագծով, կառավարությունն առաջարկել էր նվազագույն կենսաթոշակ սահմանել 25 500 դրամը։ Նախաձեռնությունը վերաբերում է 18 հազար կենսաթոշակառուի։