«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ հավաքարարների թեման նոր զարգացումներ է ստանում: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ նրանցից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրում արդեն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս «բունտի» առեղծվածը նաև ուշագրավ այլ շերտեր ունի. ըստ լուրերի, այս քրենինգային բիզնեսով հետաքրքրված է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, և հենց Սիմոնյանի ընկերոջ ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը:

Ավելին, մեր աղբյուրների հավաստմամբ, Սիմոնյանն անձամբ զանգահարել է նաև մի քանի խոշոր բուհերի ռեկտորների, որպեսզի այդ ընկերությունը շահի տվյալ բուհերի մաքրման աշխատանքների կազմակերպման մրցույթները:

Դրա համար ռեկտորները նախ պետք է տարբեր պատճառաբանություններով չեղյալ հայտարարեն գործող պայմանագրերը և նոր մրցույթ հայտարարեն: Փաստորեն նաև այս հանգամանքով էր պայմանավորված, որ հավաքարարների հետ հենց Սիմոնյանն էր ոգևորված բանակցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: