Ամերիաբանկն առաջինը Հայաստանում SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է SWIFT global payment innovation (gpi) հարթակի լիիրավ անդամ, որը հնարավորություն է տալիս իրականացնել միջազգային փոխանցումներ` որակական նոր հատկանիշներով: SWIFT gpi համակարգի շնորհիվ Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան հետևել մուտքային ու ելքային փոխանցումների ընթացքին, ինչպես նաև ստանալ հստակ տեղեկություն վերջնական շահառուի հաշվին գումարի մուտքագրման օրվա և չափի վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:

SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի
հնարավորություններ, ինչպիսիք են միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու հետ ուղարկումը:

Բանկի հաճախորդները փոխանցման ընթացքի մասին կկարողանան ամբողջական և մանրամասն տեղեկություններ ստանալ24/7 ռեժիմով՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն, կամաշխատանքային ժամերին այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:

«Ուրախ ենք SWIFT gpi համակարգն առաջինը Հայաստանում ներդնելու և մեր հաճախորդներին աննախադեպ ծառայութուններ մատուցելու համար: Ամերիաբանկը ոչ միայն ստեղծել է հարթակ իր կորպորատիվ և մանրածախ հաճախորդների համար, այլ նաև կարող է ստանձնել միջնորդի դեր տարածաշրջանի մակարդակով:

Ունենալով միջազգային փոխանցումների լայն աշխարհագրություն` SWIFT gpi-ն այսուհետ հնարավորություն կտա մեզ և մեր հաճախորդներին իրական ժամանակահատվածում հետևել կատարված փոխանցումեներին: Մենք բարձր ենք գնահատում SWIFT gpi-ի կարևորությունը: Այն հնարավորություն է տալիս նվազեցնել վճարումների հետ կապված հարցումները, օպտիմալացնել դրանց ուսումնասիրության գործընթացը, հետևել սպասվող մուտքային փոխանցումների ընթացքին և բարելավել բանկի իրացվելիության կառավարումը: Կարծում եմ, որ նոր մշակվող SWIFT gpi պրոդուկտներն (gCASE Resolution, Payment Pre-Validation) էլ ավելի արդյունավետ կլինեն և կնպաստեն Բանկի սպասարկման որակի կատարելագործմանը», - նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:


«Ուրախ ենք, որ Ամերիաբանկն արդեն միացել է gpi ցանցին: Տպավորված ենք, որ անդամագրման գործընթացը շատ արագ և արդյունավետ կազմակերպվեց` ընդամենը 4 ամսում: Սա իր հերթին վկայում է այն մասին, որ gpi ցանցի ներդնումը կարելի է արագ կազմակերպել: Այն հավասարապես արդյունավետ է ցանկացած չափ և ռեսուրս ունեցող բանկի համար: Ես խրախուսում եմ Հայաստանի և տարածաշրջանի մյուս բանկերին նույնպես միանալ մեր ցանցին: Որքան շատ բանկեր անդամակցեն gpi ցանցին, այն կդառնա այնքան ավելի ուժեղ և շահավետ»,- նշել է ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մեթյու դե Հերինգը:

Հավելենք, որ gpi ցանցին արագ և արդյունավետ անդամագրման գործընթացում իր մեծ լուման ունեցավ Ամերիաբանկի գործընկեր «Հայկական ծրագրեր» ընկերությունը:
Նշենք, որ 2018թ. գործարկված SWIFT gpi համակարգին ամբողջ աշխարհում արդեն իսկ միացել է 460-ից ավել բանկ՝ այդ թվում Citibank-ը, Commerzbank-ը, Deutche Bank-ը, Wells Fargo-ն և այլն: Համակարգով մեկ
օրում իրականացվում են շուրջ 300 մլրդ ԱՄՆ դոլարի չափով փոխանցումներ ամբողջ աշխարհում:

***
«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am