Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը Այսօր կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ:«Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում:

Սա երկարատև ընդմիջումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության առաջին պաշտոնական հանդիպումն է:Հանդիպումը կարեւոր էր, քանի որ բանակցային գործընթացին նոր սկիզբ է տրվել»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 29-ին  Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջին դեմքերի հանդիպումը: