Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան հարցնեմ՝ վրա չտաք. շատ հարգարժան, սիրելի, գնահատելի պարոն Կոնստանտին Օրբելյանը միաժամանակ, օրենքի խախտումով երեք պաշտոն (ասում են՝ մեկն էլ դրսում) ինչու՞ է զբաղեցրել։ Այլ հարմար մասնագետներ չկա՞ն. վստահ եմ կար ու կան։ Հնարավո՞ր է բոլոր չորս պաշտոններում աշխատել բարձր արդյունավետությամբ. Ոչ։ Հետևաբար, սիրեք թե չսիրեք փոխնախարար Նազելի Ղարիբյանին, նա ճիշտ որոշում է կայացրել, եթե անգամ չլիներ էլ օրենքի խախտման փաստը»։