Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ժամեր առաջ Օպերային թատրոնում հանդիպել է թատրոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ եւ իր որոշումը հիմնավորել որպես օրենքի պահանջ, ըստ որի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը չի կարող երկու ղեկավար պաշտոն զբաղեցնել․ օրենքը դա արգելում է։ Նա ասաց որ նոր տնօրենն արդեն նշանակված է եւ նրան կոլեկտիվին կներկայացնի ապրիլի մեկին: Ղարիբյանը ի պատասխան արտիստների հակադարձումների, որ ուրիշ տնօրեն չեն ուզում Օրբելյանից բացի, վստահեցրեց, որ նոր տնօրենը իսկապես հասկանում է օպերայից, արժանի մարդ է եւ կարող է իրենց հետ աշխատել։

Իսկ մինչեւ երկուշաբթի, վաղը ժամը 16․00-ին թատրոնի կոլեկտիվը ակցիա կանցկացնի Օպերայի տարածքում՝ պահանջելով չեղյալ հայտարարել Կոնստանտին Օրբելյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման հրամանը։