ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստը, հիշեցնենք, չքննարկեց Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, քանի որ հնարավոր չեղավ հաստատել օրակարգը․ «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չքվեարկեցին օրակարգի օգտին: Հայտնի է, որ այս օրերին իշխանությունը ճնշումներ է գործադրում, որ հաջորդ նիստում «ճիշտ» քվեարկեն։

Բայց մի կարեւոր նրբություն կա՝ օրակարգը հաստատվում է բաց քվեարկությամբ, ռեկտորի հարցն էլ քվեարկվելու է փակ քվեարկությամբ։ Իսկ խորհրդում 32 հոգի են. 8-ը` նախարարության, 8-ը` կառավարության, 8-ը՝ դասախոսների, 8-ը` ուսանողների ներկայացուցիչներ, եւ «ոչ բոլորը կենթարկվեն իշխանության հորդորին»՝ ասաց խորհրդի անդամներից մեկը: Խնդրո առնչությամբ զանգահարեցինք Մուսայելյանին եւ հետաքրքրվեցինք՝ Ձեր նկատմամբ բարձր մակարդակով պրեսինգ չի՞ արվում, ասաց. «Հետաքրքիր էր` շատ, ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ ինձ վրա սկզբունքորեն որեւէ ճնշում չի կարող լինել»: Իսկ եթե ռեկտորի հրաժարականի հարցը դրվեց, ինչպե՞ս եք քվեարկելու։ ««Եթե»-ներով եկեք չխոսենք»: