Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 01:42-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է երկաթյա վագոն-տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:59-ին, մարվել` 04:05-ին:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ)՝ գույքով: Փրկարարները կատարել են քանդման աշխատանքներ