Մարտի 31-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքերի մոտ գտնվող լճակի ափին տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են 47-ամյա Արթուր Ավագյանի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Ավագյանն իր ընկերների հետ այցելել է նշված վայր՝ ձուկ բռնելու, որից հետո, ընկերների պատմելով, ինքն առանձնացել է ու որոշ ժամանակ անց լսվել է կրակոցի ձայն, որից հետո հայտնաբերել են նրան՝ մահացած, կողքին՝ հրացանը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, ձգաբանական և հետքաբանական։