Մերկապարուհի, երգչուհի Վարդան՝ Վարդանուշ Մարտիրոսյանը, Ինստագրամի իր էջում հրապարակել է նշանադրության մատանու լուսանկար՝ օգտագործելով ինտրիգային «իմ ճշմարիտ սիրավեպ» հեշթեգը։ Ի դեպ, Վարդան այդ հեշթեգով մակագրում է սիրելիի հետ բոլոր լուսանկարները։

Շատերը ենթադրել են, որ հրապարակումն ապրիլմեկյան կատակ է, սակայն պարուհին պաշտոնապես հաստատել է, որ ինքն այժմ երջանիկ կնոջ կարգավիճակում է։

Համացանցում բացառիկ լուսանկարներ են հայտնվել աղջիկների մասնակցությամբ նախահարսանեկան երեկույթից։ Նկարներից կարելի է դատել, որ Վարդան մտերիմ ընկերուհիների հետ անմոռանալի երեկո է անցկացրել։ Երգչուհին շքեղ խնջույք է կազմակերպել, որտեղ գերակշռում է իր սիրելի մանուշակագույնը։ Աղջիկները գիշերազգեստներով են ու օգնում են պարուհուն փորձել քողը։