«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ուրախալի լուր գրել էր, թե Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ այս տարի խաղողը մթերելու է նախորդ տարվանից 10 դրամով թանկ: Նախ նշենք, որ Երևանի կոնյակի գործարանը մասնավոր ընկերություն է, և նրա որոշումը չի կարող կառավարության կամ վարչապետի ձեռքբերում համարվել:

Բացի այդ, անցյալ տարի էլ տարեսկզբին նույն գործարանը գյուղացիներին խոստացել էր խաղողը մթերել 20 դրամով ավելի թանկ՝ 160 դրամով, բայց աշնանը խաղողը փաստացի մթերեց 140 դրամով, ինչը հարուցեց գյուղացիության դժգոհությունը, և նրանք ի նշան բողոքի՝ ճանապարհներ փակեցին, բայց կառավարությունը և նրա ներկայացուցիչները ոչնչով չկարողացան օգնել գյուղացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: