«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք պետք է կայանային դեռևս հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են։

Տեղեկություն կար, որ Սասուն Միքայելյանը հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ մեկ շաբաթ առաջ հանդիպել է կոլեկտիվի հետ, սակայն ջերմ վերաբերմունքի չի արժանացել և, մտերիմների կարծիքով, հնարավոր է հրաժարվի այդ մտքից։

Առայժմ ֆեդերացիայի նախագահը Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն է։ Մանվել Գրիգորյանն էլ ֆեդերացիայի պատվավոր նախագահն էր, ումից հրաժարվեց ֆեդերացիան՝ անցած տարվա հայտնի դեպքերից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: