Շիրակի մարզի Բենիամին գյուղում այսօր շմոլ գազից մահացության դեպք է գրանցվել: Նախնական տեղեկություններով, սեփական բնակարանում գազի արտահոսքից մահացել է 80-ամյա Վ. Շ.-ն: Վերջինիս հետ տանը գտնված թոռները և որդին տեղափոխվել են համապատասխանաբար՝ «Գյումրի» բժշկական կենտրոն և «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոց:

Երեխաների վիճակը գնահատվում է բավարար: Ս.Շ.-ն գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տուժածի վիճակը գնահատվում է ծանր, ստանում է բուժօգնություն: Նախնական ախտորոշումը՝ սուր էկզոգեն թունավորում: