Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Աղաբեկյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին.

«Նիկոլ, դու էսօր աշխատանքից հանել ես քո պրոտոկոլի ղեկավարին` Ալիկին: Քո աշխատակազմում շատերը գիտեն, որ Աննան Ամերիկայից զանգել ասել է, թե իբր Ալիկն է ինձ ինֆոն տվել, որ Աննան ու Ալիևի կինը իրար կողք նստած Փարիզից թռել են Նյու Յորք` լույս ապրիլի 1-ի գիշերը AF 0092 ռեյսով:

Ալիկին ես դեմքով դաժե չգիտեմ, ինքը ոչ մի կապ չունի էս ինֆորմացիայի հետ: Սամալյոտում Աննային ու Մեհրիբանին իրար կողք նստած տեսել է փեսաս (ֆոտո էլ ունի): Ես գիտեմ, որ դու իմ էջը կարդում ես. էդ տղից իզուր վրեժ մի լուծի, ինքը կապ չունի, հետ տար իր գործին: Համ էլ հասկացի, որ դու ընտանիքով մանրադիտակի տակ եք` Շվեյցարիաներից սկսած... հասկացար ինչ եմ ակնարկում: Սիրմաքեշը բացբերան մարդ ա...»: