«Հրապարակ» թերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի նախկին մրցույթի եւ «Զորաշենի» պայմանագրի չեղարկումից հետո կրկին մրցույթ է եղել։ Հիշեցնենք` ժամանակին մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7-8 ընկերություն։ Ընդ որում՝ հաղթել է ոչ թե Դոն Պիպոյի անվան հետ կապվող «Ֆրեզանյուզը», այլ մի երրորդ ընկերություն:

Ի դեպ, մինչեւ վերջերս հեռախոսազանգերին սիրով պատասխանող ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը դիալիզի պատմությունից հետո դարձել է «չխոսկան»: Նշենք, որ վերջերս առերեսում է տեղի ունեցել հիվանդանոցի տնօրենի եւ կալանավորվածների միջեւ: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առ այս պահը Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցը` ՊՎԾ-ն, աուդիտ է անցկացնում հիվանդանոցում: «Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում» հարցին մեր զրուցակիցը բազմանշանակ ասաց․ «Դաժան»: Աուդիտն առնչվում է ներկա՞ տնօրենի ժամանակահատվածին, թե՞ նախկին։ «Ներկա»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում