Ապրիլի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Հակոբ Միքայելյանը իր վարած Opel մակնիշի 36 AC 971 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում վերգետնյա անցումի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:

Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2 մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Մինչ քննիչը դեպքի վայրում զննություն էր կատարում, վարորդի ինքնազգացողությունը վատացավ, ում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը իր ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել է Աստղիկ բժշկական կենտրոն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: