«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Վերջինս նաև հաստատել է, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը ընկերությունում ստուգումներ է անցկացրել:

«Արմենպրես»-ը, փորձել էմանրամասներ ճշտել «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալության մասին: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցել են, որ այս պահին ավելացնելու ոչինչ չկա՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել: