Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բանավիճեցին: Վարչապետը հետևում է Գյումրիի փողոցների շինաշխատանքներին, նա նկատողություն արեց քաղաքապետին ու Շիրակի մարզպետին, որ մայթերը քանդել են, և բնակչության համար տեղաշարժվելու հնարավորություն չեն ստեղծել:


Սարիկ Մինասյանը արձագանքեց. «Էս հլը փառք է»: Սա դուր չեկավ քաղաքապետ Սամվել Բալասանյանին, նա կոշտ պատասխան տվեց պատգամավորին: Միջամտեց վարչապետը: «Էէէ, չեղավ»,- ասաց Փաշինյանը: Սամվել Բալասանյանը, սակայն, վարչապետի նկատողությունից հետո պատգամավորին «կլյաուզնիկ» անվանեց: Ի պատասխան Սարիկ Մինասյանն ասաց. «Կլյաուզնիկը դու ես, այ…»:


Նիկոլ Փաշինյանը բարկացավ. «Դե չեղավ, ժողովուրդ թողեք: Հիմի կարո՞ղ ա ստեղ քուչի կռիվ էլ սկսվի»: Բալասանյանի կողմնակիցները հանդիմանեցին պատգամավորին: «Ես բան ըսի՞, որ»,- արդարացավ Սարիկ Մինասյանը:

«Մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հեսա բաներ եք անելու»,- բարկացավ Նիկոլ Փաշինյանը: