Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն.

Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Տիգրան Խաչիկյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:
Աննա Վարդապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: