Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ երեկ վարչապետի հանձնարարականին՝ կապված ֆեյքերի հետ: «Ֆեյքերի մասով վարչապետի հանձնարարությունն արդեն կատարվել է, այսօր ձերբակալվել է մեկ անձ:

Խոսքը վերաբերում է ակնհայտ ապատեղեկատվություն տարածող հայտնի ֆեյսբուքյան էջին՝ «Դուխով Հայաստան. բաց հասարակություն»-ին: Այդ էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ ռասսայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով: Մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»: