«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ապրիլի 7-ին կայանալիք եկեղեցու բացման արարողությանը ՀՀ իշխանությունը ներկայացված կլինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանով։

Մասնակցելու է նաեւ կաթողիկոսը։ Վարչապետը կմասնակցի ԵԿՄ համագումարին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Քաթարում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովին, իսկ Արմեն Սարգսյանը մեկնել է Հորդանան՝ Ամմանում համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու։

Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատվիրակություն էլ չեն ուղարկի Արցախ․ պատգամավորներից շատերը երեկ տեղյակ չէին այդ մասին, այդ թվում՝ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում