Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Այս ամենի մեջ ինձ հետաքրքիր է մի քանի հարց։Նախ ԱԺ մտնելու համար անհրաժեշտ է անցագիր, որը տրվում է բացառապես ԱԺ պատգամավորի ցուցումով, այսինքն անձը չի կարող ուղղակի առանց անցագրի մուտք գործել ԱԺ տարածք։

Անցագիր տրվելուց հետո անցնում էս անցակետով, որտեղ ստուգվում է պայուսակի պարունակությունը, եթե կա պայուսակ, ստուգվում է անձը՝ անձնագրի արկայությամբ, իսկ անցագիրը մնում է անցակետում, ինչպես նաև անձը ենթարկվում է զննության։

Հարց եթե տվյալ անձը ներկայացրել է անձնագիր, ինչպես է նույնականացվել անձը անձնագրի նկարի հետ, իսկ եթե նույնականացվել է ապա ինչպես է ստացել անձնագիր, որտեղ առկա է նկարը և անուն, ազգանունը։Այս ամենից հետևություն, որ անձը ԱԺ մտել է հատուկ թույլտվությամբ, կամ առանց զննություն անցնելու։

Երբ կունենանք այս ամենի պատասխանը, դրանից հետո կարելի է մտածել նրա մասին թե ինչ է խոսվում ԱԺ ամբիոնից։Իսկ Naira Zohrabyan ին հարգանքներս»։