Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ մտադրություն չունեմ քննադատել կամ արդարացնել տրանսգենդերի երեկվա ելույթի փաստը,
բայց Աժ ամբիոնին նրա մոտենալը սրբապղծություն համարելու մասին ասեմ, որ այդ ամբիոնը ավելի վատ դեպքերի ականատեսն է եղել :

Մեր ԱԺ ամբիոնը վերջին 28-30 տարիների ընթացքում տեսել է և՛ G-7-եր, և՛ գողեր ու բոզեր և՛ սեռական փոքրամասնությունների թաքնված ներկայացուցիչներ, և՛ երկիր ծախողներ ու թալանողներ, և՛ նարկոշներ ու խաղամոլներ, և՛ քծնողներ ու հետույքաբնակներ:

Եվ այս ամենը՝ ամենամեծ չափաբաժիններով:
Եվ ուրեմն՝ ԱԺ ամբիոնը որպես սրբատեղի պետք չէ ներկայացնել:

Մնան դեպքերի համար մեր մեծերը կասեին՝
ուղտը իրեն ոտաբոբիկ շատ է տեսել...»