Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարց եմ ուզում տալ, որը տվել էի նաև օրեր առաջ։ Էդուարդ Շարմազանովն իր այդ քառակուսի գլխով ինչպե՞ս է տարիներ շարունակ ԱԺ փոխնախագահ և մի ամբողջ կուսակցության մամուլի քարտուղար աշխատել։

ԱԺ ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի առթիվ պարոն Շարմազանովը երկնքից որոտ ու կայծակ է իջեցնում կառավարող ուժի գլխին, իբրև թե Փաշինյանն ու ՔՊ-ն այլասերում են Հայաստանն ու հնարավորություն տալիս ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ։

Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի մասին չեմ խոսի, առանց այն էլ շատ է խոսվել և այլևս ավելացնելու ոչինչ չունեմ։ Միայն ուզում եմ նշել, որ ժամանակին տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը ողջունում էր Սերժ Սարգսյանի իշխանությունը, նրանից շնորհակալություն հայտնում տրանսգենդեր անձանց հանգիստ ապրելու հնարավորություն տալու համար։ Իր ֆեյսբուքյան էջում նույնիսկ երրորդ նախագահի նկարներով էր կիսվում։

Բայց սա դեռ ամենը չէ։ Նախկին կառավարող ուժի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատգամավորներ տարիներ շարունակ եղել են «Կոմայգու» հարակից շրջանում մարմնավաճառությամբ զբաղվող տնասգենդերների մշտական հաճախորդները։ Ի դեպ կարող եմ նաև անուններ տալ, բայց ես կողմնակից չեմ անհատի անձնական կյանքը հանրայնացնելու արատավոր պրակտիկային։ Իրենց գործն է, միգուցե այդ մարդկանց էլ տրանսգենդերներն էին դուր գալիս։ Փորիկներով, խորոված քյաբաբ ուտող, քրիստոնյա, ավանդապաշտ, օջախ պահող հայ տղամարդիկ էին, բայց տրանսգենդերների էին սիրում։

Մի բան էլ ավելացնեմ․ Ոչ ավանդական սեռական կողմորոշում ունեցող մարդիկ քողարկված կերպով մշտապես ներկայացված են եղել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ձևավորված բոլոր կառավարություններում։ Այս առիթով նույնիսկ մի հումոր կա։ Հովիկ Աբրահամյանի կառավարության մասին հաճախ հումորով նկատում էին, որ նրա կաբինետում գեյերը մեծամասնություն են կազմում։ Ի դեպ մի նախարար էլ հենց այդ պատճառով հեռացվեց պաշտոնից։

Հիմա հարց․ Ինչո՞ւ պարոն Շարմազանովը ժամանակին չէր ըմբոստանում Սերժ Սարգսյանի այս հանդուժող քաղաքականության դեմ, ինչո՞ւ չէր խոսում։

Ի վերջո ո՞րն է ավելի ազնիվ․ պարզ խոսել, որ իսկապես մեր հասարակության մեջ այդպիսի խնդիր կա, թե՞ խնդիրն այդ փոխակերպել քաղաքական մանրադրամի ու էժանագին քարոզչությամբ զբաղվել։

Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ժամանակին նկատել, ինչ-որ մի օր մենք առերեսվելու ենք այդ խնդրի հետ ու ստիպված ենք լինելու լուծումներ գտնել»։