Այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 24 շենքի 13 բնակարանի բնակիչը տևակամ ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները բացելով տան դուռը՝ հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։

Տանտիրուհին հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակված, իսկ մարմնի վրա էլ կան սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: