Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ ժողովուրդը հեղափոխություն կատարեց... Մի քանի՝ շատ խոշոր պետական պաշտոնյաներ, հեղափոխությունից առաջ, Երևանում, շատ խոշոր պետական գումար են կորցրել:

Ընդ որում այն կորցրել են հենց ոստիկանության և ԱԱԾ-ի շենքերի տեղակայման վայրերի կողքին: Ի՞նչն է հետաքրքիր: Փողը կորցրել են Երևանում, բայց մի մասը հայտնաբերել են Գերմանիայում՝ կոնֆետի գործարանի տեսքով, մյուս մասը՝ հյուրանոցների, հիվանդանոցների տեսքով Ֆրանսիայում, իսկ հիմնական մասը՝ Շվեցարական և օֆշորային բանկերում: Պարզվել է նաև, որ շվեցարական և օֆշորային բանկերում հաշիվները բացվել են, խոշոր պաշտոնյաների կողմից առավել խոշոր պետական գումարները կորցնելուց մի քանի օր առաջ:

Ուշագրավը հետևյալն է՝ բոլորը գիտեն՝ ովքեր են կորցրել, երբ են կորցրել, որտեղ են գումարները, թելերը որտեղ են տանում, ասեմ ավելին՝ գիտի նաև ժողովուրդը: Ստացվում է, որ ամեն ինչ գիտենք, բայց ապացուցել չենք կարողանում:

Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք: Կարծես թե ժողովուրդը հեղափոխություն կատարեց, որ երկիրը մաքրի նախկին տականքից և վերադարձնի խոշոր պաշտոնյաների կորցրած, առավել խոշոր չափի պետական գումարները: Եթե այլ պատճառ էլ է եղել, խնդրում եմ ասեք, ես ոնց որ թե չեմ հիշում»: